Հնդկաստանում Բուդդայի մասին թողարկված պողպատյա գիրքը երկու տոննա Է կշռում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ագրա քաղաքում ներկայացրել են Բուդդայի կյանքի մասին պատմող պողպատյա գիրք, որը պատկանում Է երկրի Սահմանադրության հեղինակներից մեկի՝ Բհիմրաո Ամբեդկարի գրչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times ofIndia հրատարակությունը:

Գրքի քաշը, որը հավակնում Է աշխարհի ամենածանր գրքի կոչմանը, կազմում Է մոտավորապես 2 տոննա, իսկ նրա թրծված պողպատից պատրաստված 24 թերթերի վրա փորագրված Է Ամբեդկարի «Բուդդան եւ նրա դհամման» (ուսմունքը) 400-Էջանոց ստեղծագործության տեքստը: Գրքի Էջերից յուրաքանչյուրը, որն անգլերենից թարգմանված Է հինդի լեզվի, կշռում Է շուրջ 100 կիլոգրամ, դրա բարձրությունը կազմում Է ավելի քան 2,5 մետր, լայնությունը՝ ավելի քան 1,4 մետր, իսկ յուրաքանչյուր Էջի հաստությունը շուրջ 5 սանտիմետր Է:

Գրքի շնորհանդեսին, որը նվիրված Էր 1956 թվականին Ագրա Ամբեդկարի այցի հերթական տարեդարձին, ավելի քան 35 հազար մարդ Էր ժամանել Հնդկաստանի բոլոր շրջաններից:

«Այժմ Ագրան, բացի Թաջ Մահալից, Էլի բան ունի ցուցադրելու աշխարհին»,-ասել Է Dhamma Bhoomi Foundation բուդդայական կազմակերպության ներկայացուցիչ Բհանտե Կարունաշիլ Ռահուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն