Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եւս մի հուշակոթող Արարատի մարզում

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 6,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթող է կառուցվում Արարատի մարզի Վանաշեն համայնքում` համայնքային բյուջեի միջոցներով: Խաչքար-հուշակոթողի շրջակայքում այժմ կատարվում են կանաչապատման, ծաղկապատման, բարեկարգման աշխատանքներ: Հուշակոթողը կառուցված է ընդարձակ հրապարակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Արտաշես Գրիգորյանը նշեց, որ հուշակոթողի կառուցումը խիստ խորհրդանշական է. 1915 թվականին մազապուրծ եղած վանեցիները եւ սասունցիները եկել եւ բնակություն են հաստատել Արարատի մարզի Թայթան գյուղում: Սակայն, չմոռանալով իրենց դրախտավայր Վանը եւ հզոր Սասունի բնաշխարհը` բնակիչներն իրենց Էրգրի կարոտն անթեղեցին Վանաշեն նոր անվան մեջ:

Վանաշենն իսկապես դարձավ շեն բնօրրան. գյուղն այսօր ունի շուրջ 2500 բնակիչ, դպրոց, արդիական չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, հիմնանորոգված գյուղապետարան, մշակույթի տուն, գրադարան: Այնտեղ գործում են մարզական տարբեր խմբակներ, ինչպես նաեւ երգի-պարի համույթ:

Երիտասարդ գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, ի թիվս շատ երազանքների ունի կարեւորագույն մի իղձ. Վանից կամ Սասունից հարսնացու ընտրել, եւ իր սասունցի հոր կամքով ստեղծել ավանդապաշտ ընտանիք, որտեղ կծնվեն բազմաթիվ հայորդիներ` ի հեճուկս բիրտ ուժի, որը գաղթի ճանապարհին մորթել է իրենց հարազատներին:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը