Տնտեսություն

Հայաստանը 203 երկրների հետ կներկայանա Մոսկվայի MITT զբոսաշրջային ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 203 երկրների հետ կներկայանա Մոսկվայի MITT զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն կկայանա մարտի 18-21-ը` 203 երկրների 2 հազար 56 ընկերություններւ մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամից, ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային արդյունքները, պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը` ամրապնդելու և խթանելու համար Հայաստանի, որպես գրավիչ զբոսաշրջային երկրի, կայուն զարգացող վարկանիշը:

Ցուցահանդեսը նաև մասնավոր հատվածի հարթակ է` գործարար կապերի հաստատման, նոր պայմանագրերի կնքման և ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար:

Ռուսաստանի տուրիստական շուկան Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: Այս համատեքստում Հայաստանի մասնակցության նպատակն է առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում