Թուրքիան երբեք չի հասունանա, եթե հրաժարվի ընդունել կատարած չարիքը. Նուսան Փորթերը Boston Globe-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի շարժառիթները հասկանալու համար թերևս անհրաժեշտ է լինել քաղաքական հոգեբանության մեջ մասնագիտացած հոգեբույժ: Ցավոք սրտի, Թուրքիան ունի թերարժեքության բարդույթ, և սա հատկապես կարելի է ասել թուրքական պետության այն ղեկավարների մասին, ովքեր լվանում են իրենց ժողովրդի ուղեղները` հավատացնելով այն ամենին, ինչ իրենք են ցանկանում: Ի տարբերություն Թուրքիայի` Գերմանիան հզոր երկիր է, որը գիտի, որ չարիքն առաջին հերթին հենց դու պետք է ընդունես, որպեսզի հասունանաս որպես ազգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Boston Globe-ում գրել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, գրող Ջեք Նուսան Փորթերը` փորձելով իր տեսակետը հայտնել այն բանի առնչությամբ, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանութունը:

«Թուրքիան կարիք ունի աճելու: Տխուր է, բայց որքան երկիրն ավելի իսլամական է դառնում, այնքան հավանականությունը քիչ է, որ այն կճանաչի ուրիշի ցավը: Դեռ ավելի վատ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Թուրքիայի ճնշման ներքո ևս չեն ճանաչում Ցեղասպանությունը: Այսինքն, ինչ-որ առումով, այս երկրները ևս հասունանալու կարիք ունեն»- նշել է Փորթերը: Նա համոզմունք է հայտնել, որ թե’ ԱՄՆ-ն, թե’ Իսրայելը Թուրքիայի կարիքը չունեն, և նրանք պետք է ոտքի կանգնեն ու ճնշում գործադրեն թուրքական պետության վրա` ճանաչելու Ցեղասպանությունը: «Բայց նախ և առաջ, նրանք ինքները պետք է դա անեն»,- ընդգծել է գիտնականը` հավելելով, որ ժամանակի ընթացքում թուրք ժողովուրդը ոտքի կկանգնի և կստանա այն առաջնորդներին, որոնց իրոք արժանի է:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Հայերեն English

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը