Պաշտոնական

ՀՀ վարչապետը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած միջազգային համաժողովի բացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած միջազգային համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղիները:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի անունից համաժողովի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում