Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան»-ը հայերեն` ընթերցողի սեղանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին թանգարան-ինստիտուտից, գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված«Հոշոտված Հայաստան»(«Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

«Գիրքս նվիրում եմ այս սքանչելի երկրի` Միացյալ Նահանգների բոլոր այն մայրերին ու հայրերին, ովքեր իրենց դուստրերին դաստիարակել են ճշմարիտ հավատով առ Աստված:

Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:

Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստվածիմ փրկության համար:

Ավրորա Մարդիգանյան

Լաթամ, Նյու Յորք դեկտեմբեր, 1918 թ.»:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա