Աստղագետները վայրկյանում 1200 կիլոմետր արագությամբ տեղափոխվող աստղ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիում Եվրոպայի հարավային աստղադիտարանի աստղագետների միջազգային խումբը դիտել Է աստղերից մեկի շարժումը, որը վայրկյանում 1200 կիլոմետր արագությամբ տեղափոխվում Է մեր Գալակտիկայում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The News York Times թերթին, US 708 նշումն ստացած աստղը համարվում Է ամենաարագ երկնային մարմինը, որը Գալակտիկայում տեղափոխվում Է կենտրոնախույս ուղղությամբ: Ինչպես այս առթիվ նշել Է Հավայիի նահանգի ինստիտուտի աշխատակից Յուջին Մագնիեն, «այդ արագությամբ Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունը կարելի Է հաղթահարել 5 րոպեում»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «սրընթաց» աստղի եւս մեկ առանձնահատկությունն այն Է, որ ավելի վաղ այն եղել Է բինար համակարգի՝ կարմիր հսկայից՝ մեծ լուսավորությամբ աստղից եւ սպիտակ թզուկից բաղկացած, կոմպակտ աստղի, որը զանգվածով համեմատելի Է Արեգակի հետ, մի մասը: Այդ աստղերի փոխադարձ ձգողության արդյունքում կարմիր հսկայի լուսոլորտի հելիումի մի մասը զավթել Է սպիտակ թզուկին, որը վերածվել Է գերնորի: Իսկ միայնակ մնացած կարմիր հսկան այնպիսի արագություն Է ձեռք բերել, որը տեսականորեն նրան թույլ Է տալիս լքել մեր Գալակտիկան:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում