Պակիստանում կալանք Է դրվել կրիայի մսի՝ աշխարհում խոշորագույն մաքսանենգ խմբաքանակի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Կարաչի նավահանգստի մաքսավորները կալանք են դրել պահպանության տակ գտնվող կրիաների չորացրած մսի՝ աշխարհում խոշորագույն մաքսանենգ խմբաքանակի վրա: Դրա ծավալը կազմել 1900 կիլոգրամ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tribune թերթին, որսագողերն սպանել են քաղցրահամ ջրերի 4342 կրիաներ, որոնք գրանցված են Միջազգային Կարմիր գրքում:

«Ես համոզված եմ, որ սա կրիաների մսի ամենամեծ մաքսանենգ խմբաքանակն Է աշխարհում, եւ, ցավոք, դա տեղի Է ունեցել մեր երկրում,- հայտարարել Է Կարաչիի նավահանգստի մաքսակետի պետ Իրֆան Ջավեդը:- Եթե հաշվի առնենք, որ մեկ չորացրած կրիայի արժեքը սեւ շուկայում գերազանցում Է 1,5 հազար դոլարը, ապա չարագործները հույս են ունեցել ամբողջ բեռի համար ստանալու շուրջ 6,5 միլիոն դոլար»:

Չնայած յուրաքանչյուր սպանված կրիայի համար տուգանքի ավելացմանը մինչեւ 500 դոլար, դրանց ներկրումը Պակիստան շարունակվում Է: Շատ հարյուրամյակների ընթացքում Ասիայում ցամաքային եւ ջրային կրիաները գործածվել են սննդի մեջ: Կրիայի ապուրը համարվում Է հազվագույտ նրբախորտիկ եւ մատուցվում Է ամբողջ աշխարհի Էլիտար ռեստորաններում: Մեկ ափսե տարաշխարհիկ ապուրը համադամասերների վրա նստում Է 100 եւ ավելի դոլար, ըստ որում դրա համար կրիայի չորացրած միսի ծախսը կազմում Է մոտավորապես 30 գրամ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում