Մարզային

Գյումրիում մարտի 5-ին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մարտի 5-ին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարտի 5-ին կտրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը, միջոցառումների շրջանակում անցկացվող շարքը բազմաբովանդակ է՝ կլինեն գրական-երաժշտական ուղղվածության միջոցառումներ, կանցկացվեն նաև ցուցահանդեսներ ու ֆիլմերի ցուցադրություններ: «Գյումրու քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախներում արդեն քննարկվել և հաստատվել է միջոցառումների ցանկը« որոնցում շեշտը դրվելու է վերածննդի գաղափարի վրա: Մինչև ապրիլի 24-ը և դրանից հետո քաղաքապետարանի ենթակայության մշակութային կառույցներում տեղի կունենան բազմապիսի միջոցառումներ: Սրանով պայմանավորված՝ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու հանդիպում-քննարկում»,-նշեց Լիլիթ Մակրյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են ինչպես մշակութային կառույցների պատասխանատուներ, այնպես էլ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Արդեն կատարված են նախապատրաստական աշխատանքներ, իսկ առաջին միջոցառումը տեղի կունենա մարտի 5-ին Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում