Սերժ Սարգսյանը ողջունել է Յաիր Աուրոնի այցը ԼՂՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաև մասնակցությունը ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու և օգտակար լինելու պատրաստակամության համար: Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր և արժանապատիվ բնակիչներով: Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին և երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին: Իսրայելցի պատմաբանը շեշտել է, թե համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին: Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այդ պայքարը:

Հայերեն English Русский

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման