Մարտիրոս Սարյանի պատկերած Հայաստանն ուրիշ էր. այսօր նկարչի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ հայրենասեր, ֆենոմենալ նկարիչ, մտավորական…Բարեկամները, հարազատները, արվեստասերներն ու պարզապես Մարտիրոս Սարյանի գործը գնահատողները փետրվարի 28-ին հավաքվեցին անվանի նկարչի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Փետրվարի 28-ը Սարյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական է. նշվում է անվանի նկարչի 135-ամյակը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանի համոզմամբ՝ Սարյանը հավերժի ճամփորդն էր: «Մենք նշում ենք այս օրը և մեկ անգամ ևս հպարտանում ենք, որ մեր ազգի զավակն է Մարտիրոս Սարյանը, որ թողել է այնպիսի ժառանգություն, այնպիսի արվեստ, որով մենք կարող ենք հպարտանալ աշխարհի առջև», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նկարչի թոռնուհին:

Ռուզան Սարյանը համոզված է՝ շատերն արտասահմանում տեսնելով Սարյանի կտավները գալիս են Հայաստան տեսնելու, թե ինչ դրախտային երկիր է պատկերված նրա կտավներում:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Մարտիրոս Սարյանի արձանի հեղինակն է: «Սարյանի ֆենոմենը կա և կմնա բոլոր ժամանակների համար որպես մի անբացատրելի երևույթ: Ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստում: Սարյանն ինձ համար միշտ եղել է խորհրդանիշ: Երբ տարիներ շարունակ աշխատում էի արձանի վրա, մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի Սարյանը: Նա մեզ պարգևեց Հայաստան աշխարհի բնութագիրը: Մենք ունեցել ենք շատ տաղանդավոր նկարիչներ, որոնք պատկերել են Արարատը: Բայց այնպես, ինչպես Սարյանը տեսավ Հայաստանը, ոչ մի նկարիչ չտեսավ: Հայաստանում գուցե այդքան էլ չենք զգում դա՝ թվում է, թե նույն արևն է, նույն սարերն են: Սարյանը մեր ժողովրդի խորհրդանիշն է, նրա արվեստում կա արև ու լույս»,-նշեց Լևոն Թոքմաջյանը:

Սարյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները շարժվեցին Կոմիտասի անվան պանթեոն` խնկարկելու մեծ արվեստագետի հիշատակը:

Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Ավարտել է տեղի հանրակրթական երկլեզու (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը, այնուհետև սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։

Հայերեն English

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով

Ավելի քան 1,6 տրիլիոն դրամ կենսաթոշակային կուտակումներ. ինչո՞ւ է կարևոր ֆոնդի գիտակցված ընտրությունը

Չինաստանը հայտնել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ հանդիպման օրակարգը

Սևան համայնքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին