Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 28 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ: «Նույնիսկ, Խորհրդային միության պատմությունը, երբ պրոպագանդվում էր խորհրդային հանրապետությունների բարեկամությունը, չկարողացավ ազերներին դաստիարակչական ուղղություն տալ: Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցեղը չի կարող ազգ դառնալ: Մեզանից շատերը չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է այդ տարիներին այսպիսի ցեղասպանության սկիզբ դնել»,-նշեց Ռուբեն Սանոյանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառումն անցկացվեց հիշատակի խաչքարի մոտ, որի հեղինակը գյումերցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն է: Բոլոր մասնակիցները նախ ծաղիկ դրեցին Սումգայիթի զոհերի խաչքարին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական իշխանությունների բռնությանը զոհ գնացած խաղաղ հայ բնակչության հիշատակը: Եղեռնագործությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից շատերը 1988 թվականին պատսպարվեցին Գյումրիում, իսկ ամիսներ անց՝ դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկրաշարժը եւ նրանք կիսեցին գյումրեցիների ճակատագիրը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաս Բական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին նվիրաբերել է 18․5 կիլովատտ հզորության մուրճային աղաց

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ

Շիրակի մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքներն աննախադեպ են. ներկայում ընթացքի մեջ է 30 ծրագիր

Ֆրանսիայում երեք միջուկային ռեակտորներ դադարեցրել են աշխատանքը մեդուզաների պատճառով

Սևան համայնքը «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ին մասնակցել է 33 միջոցառմամբ

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում

ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Հորդանանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին