Մարզային

Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ« 28 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հարգեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ: «Նույնիսկ, Խորհրդային միության պատմությունը, երբ պրոպագանդվում էր խորհրդային հանրապետությունների բարեկամությունը, չկարողացավ ազերներին դաստիարակչական ուղղություն տալ: Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցեղը չի կարող ազգ դառնալ: Մեզանից շատերը չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է այդ տարիներին այսպիսի ցեղասպանության սկիզբ դնել»,-նշեց Ռուբեն Սանոյանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառումն անցկացվեց հիշատակի խաչքարի մոտ, որի հեղինակը գյումերցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն է: Բոլոր մասնակիցները նախ ծաղիկ դրեցին Սումգայիթի զոհերի խաչքարին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական իշխանությունների բռնությանը զոհ գնացած խաղաղ հայ բնակչության հիշատակը: Եղեռնագործությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից շատերը 1988 թվականին պատսպարվեցին Գյումրիում, իսկ ամիսներ անց՝ դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկրաշարժը եւ նրանք կիսեցին գյումրեցիների ճակատագիրը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում