Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: «Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Agencia Prensa Armenia» գործակալությունը, ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: Ավելին, Հայոց ցեղասպանության հարյուրերերորդ տարելիցի Բուենոս Այրեսի հանձնաժողովը օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը և նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը»: Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները