«Նեմեսիս» գործողության մասին պատկերագիրքը հասանելի է նաև հայերենով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը թարգմանվել է հայերեն: ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչության ջանքերով թարգմանված և պատկերապատումներ ամփոփող գրքի շնորհանդեսն անցկացվեց փետրվարի 28-ին: Գրքի հայերեն տարբերակի տպագրությունն իրականացվել է «Արեգ» հրատարակչությունում: «Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են` Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը (Սիրափյան), պատկերապատման հեղինակը` Պաուլո Կոսսին: Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում` 2014 թվականին, «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ:

«Սիժեստ» հրատարակչության տնօրեն Ժան Վարուժանը նշեց, որ գիրքն ստեղծվել է կոմիքսի՝ պատկերապատման ձևով, և երիտասարդները նման գրքեր շատ են սիրում: «Անպայման ուզում էինք 2015-ին ավարտել հայերեն թարգմանության աշխատանքները: Գիրքն առաջին անգամ լույս տեսավ ֆրանսերենով և մինչև հիմա մոտ 2000 օրինակ է վաճառվել: Հետո թարգմանեցինք անգլերեն, ռուսերեն, հունարեն, հիմա էլ՝ հայերեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ժան Վարուժանը:Նրա խոսքով՝ գիրքը կթարգմանվի նաև թուրքերեն և գերմաներեն, և այն անպայման կուղարկվի Թուրքիա:

Պատկերագիրքը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը: ««Նեմեսիսը հիանալի և անթերի կազմակերպված գործողություն էր: Սողոմոն Թեհլերյանն իսկապես Նեմեսիսի ընտրյալն էր. նա կարողացավ ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարել, քանի որ սպանեց հայ դավաճանին և հետո Թալեաթին: Թեհլերյանի պարագայում մարդ սպանողը մարդասպան չէ»,- ընդգծեց Գասպարյանը՝ հավելելով, որ պատիվ է ունեցել հանդիպել նրան:

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ իրեն բախտ է վիճակվել ձեռքը վերցնել Սողոմոն Թեհլերյանի հուշերը: «Մեծ էր մեր ուրախությունը, երբ մի ամբողջ լուսանկարչական արխիվ հանձնվեց թանգարանին: Մենք անպայման կցուցադրենք այդ լուսանկարները»,- հայտնեց նա:

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա