Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց քաղաքականությունը լռելու իրավունք այլեւս չունի. Ալբերտ Վայլեր

3 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բեռլինյան հիշատակի միջոցառմանը ներկա Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի համար ավելի քան հստակ է՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության իրագործած հայերի տեղահանումն ու սպանդը 20-րդ դարի առաջին ցեսապանությունն էր:Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորն այս կապակցությամբ մամուլին տված մեկնաբանությունում նշում է, որ մեծ տերություններն այն ժամանակ չդադարեցրեցին քրիտոնյա հայերի զանգվածային կոտորածը, ինչն այսօրվա տեսանկյունից հնարավոր կլիներ. «Հարյուր տարի անց քաղաքականությունը լռելու իրավունք այլեւս չունի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վայլերը հիշեցնում է, որ Բունդեսթագի «Քրիտոնեադեմոկրատական միություն-Քրիստոնեասոցիալական միություն» խմբակցությունը բազմիցս կոչ է արել թուրքական պետությանը՝ թոթափելու այս տխուր ժառանգության բեռը:

«Ցավոք, Թուրքիան մինչ օրս պատրաստ չէ ներողություն խնդրել իր նախնիների արարքների համար: Ես կարծում եմ, որ պատմության այս տխուր էջի մշակումն ու ճանաչումը պետք է 21-րդ դարում ժողովրդավարական ինտեգրացիայի նախապայման լինի: Այն երկրին, ով արդեն երկար տարիներ ԵՄ անդամության է ձգտում, անհապաղ անհրաժեշտ է առերեսվել սեփական անցյալի հետ ու վերագնահատել այն»,-կարծում է գերմանացի պատգամավորը:

Նա միեւնույն ժամանակ հնչեցնում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ իրենց մոտ հաշտեցման գործընթաց սկսելու հույսեր էին արթնացել. «Այսօր, սակայն, պետք է ափսոսամ, որ կարգավորման գործընթացը, ցավոք, առաջընթաց չունեցավ: Ես վստահ եմ, որ գործած անարդարության հստակ անվանումը, Թուրքիայի այսօրվա պատասխանատուների կողմից նրա ճանաչումը քաղաքական հաշտեցման լավ նախադրյալ կլինեն: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

Այս եւ մի շարք այլ օրակարգային խնդիրների հրամայականից ելնելով՝ Վայլերը ծրագրել է Բունդեսթագում հիմնել հայ-գերմանական ֆորում՝ նպատակ ունենալով սերտացնելու հայ-գերմանական հարաբերությունները տարբեր ոլորտներում, խթանելու հասարակությունների միջեւ կապը:

Փետրվարի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինի հայկական համայնքի եւ «Genozid 1915» նախաձեռնության կողմից Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) անցկացվեց հուշ-երեկո, որին մասնակցեցին Բեռլինի պառլամենտի նախագահը, Բունդեսթագի պատգամավորներ, ՀՀ դեսպանատան, համայնքների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված հասարակական, քաղաքական գործիչներ:

Հայերեն English Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը