Աշխարհում տարեկան մինչեւ 400 մլրդ դոլար գումարի սննդամթերք Է թափվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տարեկան մինչեւ 400 մլրդ դոլար գումարի սննդամթերք Է թափվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Waste and Resources Action Programme (WRAP) բրիտանական կազմակերպության զեկույցում: Աշխարհում արտադրվող ամողջ պարենամթերքի երրորդ մասը չի օգտագործվում, այլ ուղարկվում Է աղբանոց, հայտնում են փորձագետները:

WRAP-ի զեկույցի համաձայն՝ միայն ԱՄՆ-ում տարեկան շուրջ 60 մլն տոննա պարենամթերք վերածվում Է շուրջ 162 մլրդ դոլար արժողությամբ սննդամթերքի թափոնի: Դրա հետ մեկտեղ 32 մլն տոննան հայտնվում Է մունիցիպալ աղբանոցներում, եւ դրանց օգտահանումը տեղի իշխանությունների վրա տարեկան նստում Է մոտավորապես 1,5 մլրդ դոլար: Այդ թափոնների այրման հետեւանքով առաջանում Է մեթան գազ, որը ջերմոցային Էֆեկտ Է ստեղծում: Ամբողջ աշխարհում այդ պատճառով տարեկան արտազատվում Է 3,3 մլրդ տոննա մեթան (ածխաթթու գազի համարժեքով) կամ ջերմոցային գազերի ողջ արտանետումների 7 տոկոսը:

20-50 տոկոսով սննդի թափոնների ծավալի կրճատումը մինչեւ 2030 թվականը կօգնի տարեկան տնտեսել 120 մլրդ դոլարից մինչեւ 300 մլրդ դոլար: Մեծ Բրիտանիայում սննդի թափոնների նվազեցմանն ուղղված քայլերը օգնել են 2007-2012 թվականներին ծախսերը կրճատել մոտավորապես 13 մլրդ ֆունտ ստեռլինգով (20,2 մլրդ դոլար):

Ռիթեյլերների կողմից դուրս գրված եւ սպառողների կողմից դեն նետված մթերքով հնարավոր կլիներ կերակրել աշխարհի բոլոր 870 միլիոն սովյալներին, պնդում Է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տարեցտարի խնդիրն ավելի ու ավելի կսրվի: Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, բնակչության թվաքանակի աճի համեմատ սննդի համաշխարհային թափոնների արժեքը կարող Է տարեկան գերազանցել 600 մլրդ դոլարը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում