Մարզային

Չիլինգարովը խոստացել է աջակցել Ավետիսյանների սպանության գործով ՌԴ կողմից տեղեկատվության տրամադրմանը

2 րոպեի ընթերցում

Չիլինգարովը խոստացել է աջակցել Ավետիսյանների սպանության գործով ՌԴ կողմից տեղեկատվության տրամադրմանը

ԳՅՈՒՄՐԻ« 25 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փետրվարի 25-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քաղաքապետը նախ ողջունել է հայազգի մեծանուն գիտնականին՝ բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի գրասենյակից, քաղաքապետը նաև կարևորել է մեծ գիտնականի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում:

Արթուր Չիլինգարովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանի համար` միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Նա նաև հետաքրքրվել է դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն: Արթուր Չիլինգարովը խոստացել է նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում