Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի իրավական թղթածրարը պատրաստ է

3 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ հանձնախմբի վերջին նիստը, որտեղ քննարկվել է Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք թղթածրարի վերջնական տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Cilicia tv»-ն, մասնագետներից կազմված հանձնախումբը անցնող երկու տարվա ընթացքում հանդիպումներ է անկացրել` պատրաստելու համար Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով կազմված դատական թղթածրարը: Հիշյալ թղթածրարն իր վերջնական ձեւն է ստացել եւ մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,- ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին, Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

Հայերեն English

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան

Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն օգտագործել որպես երկրի  ներքին գործերին միջամտելու հնարավորություն. ՀՀ ԱՀԾ

Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է ԵՄ-ի հետ. Փաշինյան

Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ