ՀՀ նախագահ (archived)

Պրահայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Պրահայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեց դահլիճում փետրվարի 22-ին տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը համատեղ կազմակերպվել է Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը համառոտ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, մասնավորապես, նշելով. «Հայոց ցեղասպանության դառը դասերը համամարդկային պատմության և հիշողության մեջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի, հույների և ասորիների, Ռուանդայի ու Դարֆուրի ցեղասպանությունների սարսափները: Ցավալի է, որ Ցեղասպանության ժխտողականությունն ու ուրացումը դեռևս տեղ ունեն ժամանակակից աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու տնտեսական շահը հաճախ գերակշռում են միջազգային քաղաքականության մեջ: Իսկ ժխտողականությունն ու ուրացումն անխուսափելիորեն բերում են նոր բռնություններ և հանցագործություններ»:

Համերգի ընթացքում չեխ մեծանուն երգահան Բոհուսլավ Մարտինի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի երեք սիմֆոնիաները: Այնուհետև նվագախումբը կատարել է (խմբավար` Դավիթ Շվեց)՝ 100-րդ տարելիցի համար հատուկ գրված «III Symphonia Requiescat 1915»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում