Պաշտոնական

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում