Նիկոլայ Ծատուրյանը կբեմադրի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նիկոլայ ԾատուրյանըԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի բեմումՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կբեմադրի ներկայացում՝ հիմնված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» հատվածների վրա: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

«Եթե ես այսօր բեմադրեմ ներկայացում այսօրվա մասին, ապա այն հետաքրքիր չի լինի, քանի որ դրա մասին արդեն խոսում են տրանսպորտում, արդեն քննարկվում են այդ թեմաները, իսկ երբ բեմից էլ խոսում են նույն թեմայի վերաբերյալ, մեր հոգիները հանգստանում են և մենք էլ չենք ուզում պինդ լինեն: Իսկ թատրոնը պետք է անի հարցադրում և լուծումը թողնի հանրությանը: Շատ կարևոր է, որ բեմադրության մեջ հնչի ինչ հետևանքներ կարող են հանգեցնել այսօրվա իրավիճակը», - նշեց Նիկոլայ Ծատուրյանը:

Խոսելով հայ ժամանակակից դրամատուրգիայի մասին` նա առանձնացրեց Անահիտ Աղասարյանին, Գուրգեն Խանջյանին, Կարինե Խոդիկյանին, սակայն հավելեց, որ վերջերս նկատվում է նոր պիեսների սակավություն, ինչի պատճառը, ռեժիսորի կարծիքով, փոքր վարձատրությունն է:

«Ինձ որ ասում են, թե թատրոնը կմեռնի, պատասխանում եմ` դե թող մեռնի. կյանքում այնքան թատրոններ կան: Կնունքը թատրոն է, հարսանիքը թատրոն է, քաղաքականությունը թատրոն է, ամբողջ աշխարհի անց ու դարձերը թատրոն են: Դրանցից է ծնվել թատրոնը, և այն կգոյատևի», - հանզմունք հայտնեց Նիկոլայ Ծատուրյանը:

«Այսօր մեր կյանքում գերակշռում է ֆարսը: Միշտ ասում են, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, սակայն, միայն հումորը կփրկի աշխարհը»,- հավելեց թատերական գործիչը:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում