Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ 2005թ. հիմնադրված և 2011թ.-ից ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ն 2011-2014թթ. կառուցել և շահագործման է հանձնել 11.0 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատուն, որոնցում արտադրում է հիմնականում վարունգ և լոլիկ: Ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.2 մլրդ դրամի ներդրումներ:

Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել ևս 10.0 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են ջերմատան կոնստրուկցիաներ՝ շուրջ 2.8 մլրդ դրամ արժողությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7.0 մլրդ դրամ: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին:

Ընկերության ջերմատները հագեցված են նորագույն եվրոպական սարքավորումներով՝ հիմնականում ներմուծված Հոլանդիայից: Արտադրության բոլոր փուլերը` ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից:

Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, մինչ այժմ կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտից նախատեսվում է շեշտը դնել նաև արտահանման վրա. բանակցություններ են վարվում ԵՏՄ անդամ երկրների խոշոր գնորդների հետ, արդեն իսկ կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա:

Ընկերությունում աշխատում է 80-130 մարդ (պայմանավորված աշխատանքի սեզոնայնությամբ), ամսական միջին աշխատավարձը շուրջ 100 հազ. դրամ է: Վերոնշյալ ծրագրերի իրականացման դեպքում ընկերությունը կունենա առնվազն 400 աշխատակից:

Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ:

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը