ԳՅՈՒՄՐԻ« 21 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վստահեցրեց, որ Ավետիսյանների սպանության գործով նախաքննական ընթացքից տեղյակ է այնքան, որքան բոլորը: Այս մասին Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց փետրվարի 21-ին «Շիրակ» գերեզմանատանը, որտեղ տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանքի անդամների քառասունքի արարողությունը: «Նախաքննական ընթացքից տեղյակ եմ այնքան, որքան բոլորը: Ես տեղյակ եմ, որ քննության ընթացքի հետ կապված 2 օր առաջ հարազատները հրավիրվել և պարզաբանումներ են ստացել, տեղյակ եմ, որ այսուհետ ևս իրենց կտեղեկացվի նախաքննական ընթացքի մանրամասների մասին»,- նշեց մարզպետը՝ վստահեցնելով, որ ինքը չի կարող և իրավունք էլ չունի խառնվելու նախաքննական ընթացքին: «Ես, գործի արագ ընթացքի հետ կապված պահանջ ներկայացնելու իրավունքը չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավելացրեց Ֆելիքս Ցոլակյանը:
Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջը դեռ արդիական է մնում, թեև ինչպես լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանկ նշեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինքն այդ հարցը Մոսկվայում բարձրացրել է, բայց բացասական պատասխանի է արժանացել: «Ես ինքս Մոսկվայում բարձրացրել եմ Պերմյակովին հայ իրավահներին հանձնելու հարցը. պատասխանը, ցավոք, բացասական է եղել. ասել են, որ իրենք պատրաստ չեն նրան հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողություններն ու դատավարությունը Հայաստանում իրականացնելու, իսկ թե պատիժը որտեղ է կրելու՝ հաստատ պատասխան դրա վերաբերյալ նույնպես չտրվեց»,- նշեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ, այնուամենայնիվ, Պերյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջն իրավացի է, ու ինքը այս առումով գյումերցիների կողքին է:
Արմենուհի Մխոյան