Ավետիսյանների ընտանքի հարազատներն ու իրավահաջորդնեը արդար քննություն ու դատավճիռ են պահանջում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 40-օր անց, Ավետիսյանների ընտանիքի հարազատներն ու իրավահաջորդնեը կրկին արդար դատավճիռ ու քննական ընթացք են պահանջում: Փետրվարի 21-ին Գյումրիում, Մյասնիկյան 188 հասցեում, Ավետիսյանների տան մոտ հավաքված ընտանիքի հարազատները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին նախաքննության դանդաղ ընթացքի հետ կապված՝ նշելով, որ դեպքից արդեն 40 օր անցել, սակայն նոր բան դեռ բացահայտված չէ: «40 օր է անցել, բայց դեռ ոչ մի նորություն չգիտենք: Այս վիճակն ավելի սարսափելի է: Մեզ միայն ճիշտ փաստեր են հարկավոր, ուզում ենք միայն իրականությունն իմանալ՝ ինչպե՞ս, ինչի՞ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողներին հետ զրույցում նշեց մահացած Հասմիկ Ավետիսյանի քրոջ ամուսինը՝ Հրանտ Ջալալյանը:

«Մենք չենք հավատում, որ սա մեկի արածն է, չենք հավատում, որ դա միայն Պերմյակովի արածն է: Մեզ պետք է իմանալ իրական հանցագործի մասին: Եթե իմանանք` որոշ չափով կհանգստատանք: 40 օր է անցել, բայց ոչինչ պարզ չէ, մենք քննական ընթացքից բավարարված չենք, կբավարավենք միայն, երբ մեր հարցերի պատասխանները ստանանք»,- ընդգծեց Հասմիկ Ավետիսյանի քույրը` Մարիամ Տոնոյանը՝ վստահեցնելով, որ եթե նախաքննական ընթացքն իրենց չբավարարի, իրենք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել, այդ թվում` նաև դիմել Եվրոպական դատարան:

«Մինչ այսօր ոչ մի ստույգ պատասխան չունենք: Ճիշտ է, սա չենք մոռանալու, բայց թեկուզ մի ստույգ պատասխան իմանալու դեպքում, մենք հանգիստ կզգանք: Մենք առ այսօր չենք կարող տանը հանգիստ մնալ: 40 օր անց բոլորս դեռ վախենում ենք, ահ ու սարսափի մեջ ենք: Որպես իրավահաջորդ ևս գիտեմ այն, ինչ բոլորը և ոչինչ ավելին»,- ասաց Հասմիկի մյուս քույրը` Ռիտա Պետրոսյանը, ով, ի դեպ, նաև 5 իրավահաջորդներից մեկն է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի