Մշակույթ

Ղազախստանի մի շարք քաղաքներում ցուցադրվել է «Սպի» կինոնկարը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի մի շարք քաղաքներում ցուցադրվել է «Սպի» կինոնկարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աստանայում փետրվարի 19-ին անցկացվել է գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բազմաթիվ ներկաների թվում է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

Ֆիլմը ցուցադրվել է նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան բարձրացավ միանգամից 10 կինոթատրոնում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ֆիլմը պատմումէ Ցեղասպանությունըվերապրած հայմարդու` Նազարեթ Մանուկյանիմասին,ով կորցրել է իր ընտանիքը և տարիներանցհանկարծակի իմանումէ,որիրզույգաղջիկները, հնարավորէ, ողջենմնացել: Նասկսում էերեխաների փնտրտուքները: ՖիլմումնկարահանվելենԱրսինեԽանջյանը,ՍիմոնԱբգարյանը,Ակին Ղազինևայլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում