Հայոց ցեղասպանություն

Ասիայի եկեղեցիների խորհրդի նիստում անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-ամյակին

1 րոպեի ընթերցում

Ասիայի եկեղեցիների խորհրդի նիստում անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, լինելով Ասիայի եկեղեցիների խորհրդի անդամ, մասնակցել է Բանկոկում գործադիր վարչության նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Կաթողիկոսությունը ներկայացրել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Սեպուհ Արք. Սարգիսյանը: Նիստի օրակարգում եղել են 2 գլխավոր թեմաներ՝ ընդհանուր քարտուղարի ընտրություն և խորհրդի 14-րդ համաժողովի քննարկում, որը պետք է տեղի ունենա Ջակարտայում:

Նիստի ընթացքում Սեպուհ Սրբազանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մասնակիցներն իրենց զորակցությունն են արտահայտել և ընդհանուր քարտուղարին հորդորել են այս առիթով Ասիայի եկեղեցիների խորհրդին անդամակցող բոլոր եկեղեցիներին պաշտոնական նամակ ուղարկել՝ ապրիլի 24-ին մեր նահատակների հոգիների համար աղոթելու նպատակով:

Նաև որոշվել է, որ ԱԵԽ-ի համաժողովը հատուկ անդրադարձ կկատարի տարելիցին:

Ժողովը դոկտ. Մատու Ջորջ Շունաքարային միաձայն ընտրել է որպես ԱԵԽ-ի ընդհանուր քարտուղար: Դոկտ. Շունաքարան պատկանում է հնդիկ Մար Թոմա եկեղեցուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում