Հայ-թուրքական հարաբերությունները պետք է շարունակվեն. Վիկտորյա Նուլանդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է շարունակվեն, և Հայաստանը դուրս չի եկել հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ ԱՄՆ-ը կարևորում է, որպեսզի Հայաստանը ունենա լավ հարաբերություններ բոլոր հարևաննների հետ:

«Մենք հավատացած ենք, որ Թուրքայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարևոր և օրակարգային: Մենք խթանելու ենք դա: Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ դա շարունակվի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Անդրադառնալով այսօր ցերեկը իր Ծիծեռնակաբերդ այցելությանը` նա ասաց, որ դա հուզիչ պահ էր և մասնավոր այց:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նուլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վիկտորյա Նուլանդը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը` ծաղիկ դնելով անմար կրակի մոտ:

Հայերեն English Русский

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը