Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է շարունակվեն. Վիկտորյա Նուլանդ

2 րոպեի ընթերցում

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է շարունակվեն. Վիկտորյա Նուլանդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է շարունակվեն, և Հայաստանը դուրս չի եկել հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ ԱՄՆ-ը կարևորում է, որպեսզի Հայաստանը ունենա լավ հարաբերություններ բոլոր հարևաննների հետ:

«Մենք հավատացած ենք, որ Թուրքայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարևոր և օրակարգային: Մենք խթանելու ենք դա: Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ դա շարունակվի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Անդրադառնալով այսօր ցերեկը իր Ծիծեռնակաբերդ այցելությանը` նա ասաց, որ դա հուզիչ պահ էր և մասնավոր այց:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նուլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վիկտորյա Նուլանդը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը` ծաղիկ դնելով անմար կրակի մոտ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում