Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին: «Փոլադ Բյուլբյուլօղլին Բարեկամության շքանշանով է պարգեւատրվում ռուս-ադրբեջանական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համարե,-ասել է Լավրովը մահմեդական օրացույցով Նոր տարվա սկսվելու առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Սերգեյ Լավրովը նշել է, որ ադրբեջանցի դիվանագետը Ադրբեջանի մշակույթի նախարարի, ինչպես նաեւ Մոսկվայում այդ երկրի դեսպանի պաշտոններում շատ բան է արել երկու երկրների հարաբերությունները բարեկամության ու բարիդրացիության ոգով զարգացնելու համար: