Դեպի Մարս թռիչքի կազմակերպիչները հավակնորդների ցուցակը կրճատել են մինչեւ 100 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարս Ուան» (Mars One) մասնավոր նախագծի կազմակերպիչները Մարսի գաղութացման ծրագրին մասնակցելու հավակնորդների թիվը 660-ից կրճատել են մինչեւ 100: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Դեյլի մեյլ» բրիտանական թերթին, 2015 թվականին պլանավորվում Է ընտրել վեց խումբ՝ յուրաքանչյուրում 4-ական մարդ, ինչից հետո կսկսվի առաքելությանը նրանց յոթնամյա պատրաստությունը:

Ընդամենը կազմակերպիչները քննարկել են 200 հազար կամավորների թեկնածություններ, որոնք պատրաստ են ընդմիշտ հրաժեշտ տալ Երկրին: Մնացած հարյուր թեկնածուները հավասարապես կանայք ու տղամարդիկ են՝ 19-ից մինչեւ 60 տարեկան: Առավել մեծ ներկայացուցչություն ունեն ԱՄՆ-ի քաղաքացիները՝ 33 թեկնածու, Եվրոպան ներկայացնում Է 31 մարդ, իսկ 16-ն ասիական երկրներից են: Ցուցակում կա Ռուսաստանի հինգ ներկայացուցիչ:

«Մարս Ուան» նախագիծը մեկնարկել Է 2011 թվականին, դրա գաղափարը պատկանում Է համանուն հոլանդական ընկերությանը: Նախագծի նպատակը դեպի Մարս մարդու թռիչքի իրականացումն Է՝ հետագայում գաղութի հիմնադրմամբ եւ հեռուստատեսությամբ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ցուցադրմամբ: Ենթադրվում Է, որ սկզբում Կարմիր մոլորակ կուղարկվեն մի քանի ռոբոտներ, որոնք 2016-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում կկառուցեն բնակելի եւ ծառայողական մոդուլներ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վերաբնակներով տիեզերական ապարատի մեկնարկը պլանավորված Է 2022 թվականին, իսկ Մարսի մակերեւույթ նրանց ժամանումը կկայանա 2023 թվականին:

Մասնագետների հաշվարկների համաձայն՝ թռիչքը պետք Է տեւի շուրջ 200 օր: Առաջին քառյակի մեջ կլինեն երկու տղամարդ եւ երկու կին: Այնուհետեւ յուրաքանչյուր երկու տարին մեկ Կարմիր մոլորակ կժամանեն այլ գաղութարարներ: Այդպիսով՝ մինչեւ 2033 թվականը մոլորակում պետք Է ապրեն ու աշխատեն 24 աստղանավորդներ: «Մարս Ուան» ընկերության գլխավոր տնօրեն Բաս Լանսդորփը հայտնել Է, որ Մարսի վրա պաշտոնական լեզուն լինելու Է անգլերենը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում