Գիտնականները վարակների անվերահսկելի տարածումը կապել են գլոբալ տաքացման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների կարծիքով՝ մոլորակի վրա տեղի ունեցող ընդգրկուն կլիմայական փոփոխությունները կհանգեցնեն այն տարածքներում վարակների տարածման արագացման, որտեղ ավելի վաղ այդպիսի հիվանդություններ չեն դիտվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Philosophical Transactions of the Royal Society B հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդում Է The Daily Mail հրատարակությունը:

Ավելի վաղ գիտնականները ենթադրում Էին, թե նոր տիրոջ օրգանիզմում հարմարվելու համար մակաբույծներին տեւական ժամանակ Է անհրաժեշտ: Գիտնականները կարծում Էին, թե հարմարվելու համար անհրաժեշտ փոփոխությունները կարող են պահանջել շուրջ հարյուր տարի:

Մասնագետների նոր հետազոտությունը ցույց Է տալիս, որ մակաբույծներն ունակ են նոր պայմաններին ընտելանալու զգալիորեն ավելի արագ, իսկ գլոբալ տաքացումն Էլ ավելի Է նպաստում դրան:

Գիտնականների խոսքով՝ դիտարկվող փոփոխությունները տեղի են ունեցել վերջին 30 տարում: Մասնագետներն իրենց հետազոտության մեջ հանգել են այն եզրակացության, որ մարդը կարող Է չհասցնել գլուխ հանել մակաբույծների եւ այլ վնասակար օրգանիզմների տարածման մեծ արագությունից:

Որպես օրինակ նրանք բերում են Էբոլա տենդը, որի տարածումն զգալի չափով սահմանափակում են Երկրի այլ աշխարհաշրջանների (ոչ Աֆրիկայի) տարածաշրջանային կլիմայական առանձնահատկությունները: Այն դեպքում, եթե կլիմայի փոփոխությունները տեղի ունենան չափազանց արագ, նոր հիվանդությունների տարածումը կանգնեցնելն ավելի ու ավելի դժվար կլինի, նշում են գիտնականները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում