ԵՄ-ն վերսկսում Է գազի խնդրի շուրջ բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Մինսկի համաձայնություններով հուսադրված Եվրահանձնաժողովը կվերսկսի եռակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Եվրամիություն) բանակցությունները գազի շուրջը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Դա անհրաժեշտ Է, «որպեսզի 2015 թվականի ձմռանը մեր առջեւ այլեւս չծառանա այն հիմնախնդիրը, որին բախվում Էինք նախորդ տարիներին»: Այդ բանակցությունները կվերսկսվեն անհապաղ»,- ասել Է Յունկերը փետրվարի լույս 13-ի գիշերը՝ Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի նիստից հետո:

«Եվրահանձնաժողովը նաեւ հանձն Է առել ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության համար Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի տարբեր դրույթների իրագործման հետեւանքները»,- նշել Է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը ժխտել Է այն ենթադրությունները, թե ԵՄ-ն փոփոխություններ կմտցնի Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տեքստում, ինչպես դրան ձգտում Է հասնել Ռուսաստանը: «Բայց, անշուշտ, մենք պետք Է հաշվի առնենք ասոցացման համաձայնագրի հետեւանքները Ռուսաստանի տնտեսության համար, եւ այդ գնահատման լույսով մենք կընդունենք անհրաժեշտ որոշումներ»,- պարզաբանել Է Յունկերը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ