Գյումրիում հայտարարված ավտոերթը չի կայանա

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նախապես հայտարարված ավտոերթը, որ կայանալու էր այսօր ժամը 15:00-ին, չեղյալ է հայտարարվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղակացրեց ակտիվիստ, ավտոերթի կազմակերպիչներից Կարեն Պետրոսյանը: Երթի պահանջը ձերբակալված ակտիվիստ Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելն էր: Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժնից:

«Առավոտյան արդեն Շիրակի մարզպետից տեղակացնաք, որ նա զբաղվել է այդ հարցով, և Մնացականն ազատ է արձակվելու: Փաստորեն մեր այդ պահանջը կատարված է, բայց մեր հիմնական պահանջը` Վալերի Պերմյակովին հայ իրաապահներին հանձնելու վերաբերյալ, դեռ ուժի մեջ է: Մենք շատ միջոցներ և եղանակներ գիտենք, որպեսզի այդ պահանջը ի կատար ածվի: Սակայն այս պահի համար Մնացականին ազատ արձակելու պահանջը կատարվում է, և մենք որոշեցինք չիրականացնել ավտոերթը»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը` գոհունակություն հայտնելով խոհուն և ճիշտ որոշման համար: «Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ջանք չխնայեցին, որ այս հարցին նման խոհեմ լուծում տրվի»,- հավելեց նա:

Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը) հարուցված քրեական գործի շրջանակներում` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով հոսպիտալացվեցին 24 անձինք, որոնցից 14-ը` ոստիկաններ:

Հայերեն

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ