Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա ՄԱԿ-ի և համայն մարդկության խնդիրը. Արտակ Զաքարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական հռչակագրի դրույթները իրավաբանական հիմք են ստեղծում աշխարհի հետ հետագա երկխոսության համար, քանի որ հռչակագրի դրույթների համաձայն` աշխարհի տարբեր երկրներ կարող են Հայոց ցեղասպանությունն ընդունել քաղաքական մակարդակով: Լրագրողների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հռչակագիրը կոլեկտիվ դիրքորոշման արտահայտում է, որի քաղաքական և իրավական ձևակերպումներն ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ու նման հանցագործությունների կրկնությունը թույլ չտալուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա և հավելեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա Միավորված ազգերի կազմակերպության և համայն մարդկության խնդիրը։

«Համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի արդար պայքարի հիմքն է և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը երբեք չի սահմանափակվի 100–րդ տարելիցով»,- հավաստեց նա:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հռչակագրի դրույթները հասցեագրված են ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլ նաև հիմնական հասցեատիրոջը` Թուրքիային: «Ապրիլի 24-ին զուգահեռաբար նշելով Գալիպոլիի ճակատամարտում իրենց տարած հաղթանակի օրը` Թուրքիան պարզապես փորձում է խափանել արտասահմանյան պատվիրակությունների այցը Հայաստան»,- ընդգծեց Զաքարյանը: Նրա խոսքով` դրանով Թուրքիան հերթական անգամ պատմությունը աղավաղելու փորձ է կատարում:

2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում