Լրացել Է մոլորակի ամենատարեց տղամարդու 112-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Սակարի Մոմոյին փետրվարի 5-ին նշում Է իր ծննդյան 112-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա օրը դիմավորել Է իր ընտանիքի անդամների շրջապատում Տոկիոյի հատուկ բուժհաստատություններից մեկում, որտեղ գտնվում Է մշտական խնամքի ներքո:

Մոմոյիի հարազատները հայտնել են, որ, հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը, այդ օրը հատուկ որեւԷ միջոցառում ծրագրված չԷ: «Մեզ համար կարեւոր ու ուրախալի Է այն, որ մեր ընտանիքի մեծարգո ղեկավարը հոգեկան խաղաղ վիճակում Է»,-ասված Է մամուլի համար արված մեկնաբանության մեջ, որը հրապարակել են ազգականները:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, օգոստոսին Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեն Մոմոյիին պաշտոնապես ճանաչել Է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ կապակցությամբ ռեկորդակրին հանձնվել Է պատվավոր դիպլոմ:

Սակարի Մոմոյին ծնվել Է 1903 թվականին Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս-արեւելքի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում: Ամբողջ կյանքի ընթացքում նա ագրոքիմիա Է դասավանդել, ինչպես նաեւ եղել Է մի քանի դպրոցների տնօրեն: Ազգականների խոսքով՝ ռեկորդակիրը պահպանել Է մտքի պայծառությունը, ինքնուրույն գրքեր Է կարդում եւ հետեւում Է մարզական հաղորդումներին: Մոմոյին, մասնավորապես, գրավում Է բեյսբոլը եւ սումոն:

Ի դեպ, Ճապոնիայի Օսակա քաղաքում ապրում Է նաեւ մոլորակի ամենատարեց կինը՝ 116-ամյա Միսաո Օկավան:

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար