Հասարակական

Booze Traveler-ը հաղորդում է նվիրել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Booze Traveler-ը հաղորդում է նվիրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Booze Traveler հաղորդաշարի հեղինակ Ջեք Մաքսվելն իր հերթական հաղորդումը պատրաստել է Հայաստանի մասին: Այցելելով իր իսկ բնորոշմամբ «քաղաքակրթության օրրան» Հայաստան` Մաքսվելը եղել է Արենիի քարանձավում` ծանոթանալով գինեգործության հայկական հնագույն ավանդույթներին: Այնուհետև, աշխարհում ամենաերկարը համարվող ՏաԹևեր ճոպանուղու միջոցով հասնելով Տաթևի վանք` նա յուրօրինակ անցում է կատարել «21-րդ դարի աշխարհից հետ` դեպի հին աշխարհ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդաշարի հեղինակը խոսում է հայերի համար խորհրդանիշ դարձած հայկական Արարատ լեռան մասին, որի գագաթին է կանգնել Նոյի տապանը: Մաքսվելը նշում է, որ հայերը մինչ օրս հավատացած են, որ իրենց արտադրած խաղողի գինին Նոյի խաղողի շարունակության արդյունքում է ստեղծվում: Հեղինակն անձամբ մասնակցում է խաղողի ճզմելու արարողությանը:

Մաքսվելը գնում է Հալիձոր, որտեղ ականատես է լինում հայկական թթի օղու պատրաստմանը և համտեսում է այն: Արդեն Գորիսում մասնակցելով օղու փառատոնին, փորձելով տարատեսակ համերով օղիներ` հեղինակը նշում է. «Հայերը մշտապես հպարտանում են, որ խմում են շատ, բայց չեն հարբում»:

Ծաղկունք գյուղում նա տեսնում է, թե ինչպես է պատրաստվում հայկական խաշը` բնականաբար վերջում համտեսելով այն: Հեղինակի ուշադրությունից չեն վրիպում նաև հայկական կոնյակն ու դրա պատրաստման հայկական ավանդույթները:

Մաքսվելի բացահայտումները շարունակվում են արդեն մայրաքաղաք Երևանում, որտեղ նա համտեսում է տարատեսակ հայկական կոկտեյլներ, ներկա լինում հայկական հարսանիքի և պարում դրա ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում