Երևանի ճանապարհային ոստիկանության պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է աշխատանքից և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրային ռեզերվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ պատճառով է Արսեն Արշակյանը պաշտոնանկ արվել, նա ասաց հետևյալը. «Ոստիկանությունում կադրային փոփոխությունները մշտապես տեղի են ունենում»: Աշոտ Ահարոնյանը հավելեց, որ Արսեն Արշակյանը որևէ նոր պաշտոնի դեռևս չի նշանակվել: