Մշակույթ

Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա

1 րոպեի ընթերցում

Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Invitro Production» ընկերությունից, արտիստը կունենա երկու համերգ:

«Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14 –ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշեցին ընկերությունում:

Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, և ուսման համար վճարելու, ինչպես նաև կատարելագործվելու համար սկսել է նվագել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Ballade pour Adeline» ստեղծագործությունը, որը գրել է Պոլ դե Սեննեվիլը, նրան աստղէ դարձրել:

«Ballade pour Adeline»՝

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում