ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ցավակցական ուղերձ է հղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Սրտի խոր կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչեւ վերջին վայրկյանները հավատով էի լցված« որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքը« կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ` չստացվեց:
Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին« գյումրեցիներին« հայ ժողովրդին: Այս անդառնալի« սարսափելի կորուստը բոլորինս է:
Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին: Աստված մեզ բոլորիս ուժ տա՚,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է մարզպետի ցավակցական խոսքում:
Արմենուհի Մխոյան