Գյումրիում իրավիճակն այս պահին տիրապետելի է ու հանգիստ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում իրավիճակն այս պահին տիրապետելի է ու հանգիստ, եւ ոստիկանական ուժերի կուտակումներ չկան: Այս մասին քիչ առաջ Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում ոստիկանական ուժերի կուտակում չկա:

«Կան լրացուցիչ օգտագործվող վերակարգեր: Ես անձամբ շրջեցի քաղաքով: Օպերատիվ իրավիճակը տիրապետելի է եւ հանգիստ: Շնորհակալություն եմ հայտնում գյումրեցիներին, ովքեր ըմբռնումով են մոտեցել մեր բազմաթիվ կոչերին: Չկա որեւէ արտառոց իրավիճակ: Կան որոշ ծառայողներ, ովքեր երեխայի հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ եկեղեցում կազմակերպվող ծառայությանը»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:

Խոսելով Շիրակի մարզային ոստիկանությունում տեղի ունեցող խարհրդակցության մասին, որին ներկա է նաեւ ՀՀ ոստիկանապետը՝ Սամվել Հովհաննիսյանը լրագրողներին վստահեցրեց, որ դա պարզապես աշխատանքային խորհրդակցություն է: «Աշխատանքային խորհրդակցություն է: Տրվեցին հանձնարարականներ, ու լրացուցիչ կուսումնասիրվի նաեւ եկեղեցում իրականացվող ծառայությունը՝ վերակարգի տեղաբաշխման նպատակով: Անհանգստանալու որեւէ մի առիթ մենք այս պահին չենք տեսնում»,- նշեց նա:

Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի եւ ռուսական «8-րդ թաղամասի» մոտ ոստիկանական ուժերի ներկայությանը՝ պատասխանատուն նշեց, որ այդ ուժերը նոր չեն: «Արդեն մեկ շաբաթ է, ինչ այնտեղ են, եւ չեմ կարող ասել, որ այդ ուժերն ավելացված են կամ նվազել են… Բնականոն ընթացք է: Չկան ոստիկանության խստացված ուժեր, կան երթուղիներ՝ հիմնական եւ պահեստային: Այս պահին ՀՀ ոստիկանությունը, ուղղակի հաշվի առնելով այս դեպքերի հետ ստեղծված իրավիճակը, լրացուցիչ պահեստային երթուղիներն օգտագործում է որպես հիմնական եւ վերակարգերը հիմնականում իրականացնում է այդ երթուղիներում: Դրանից ավել ոչ մի բան չի արվում: Կրկնում եմ՝ քաղաքում վտանգ չկա: Կասկած չունենք, որ գյումրեցիներն կմանան իրենց բարձր մակարդակի վրա»,- ավելացրեց գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան