Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է փոքրիկՍերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես:Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում