Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ կայացել է տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում