Շիրակի մարզպետը համերաշխության կոչ է անում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետը կոչ է անում դատել սառն ու հանդուրժողական լինել: Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 16-ին գյումրեցիներին զգոնության կոչով է դիմել:

«2015 թվականի առաջին աշխատանքային օրը մեզ համար սկսվեց մի անսպասելի, անակնկալ, իր որակի մեջ շատ դաժան ոճրագործությամբ՝ մի ամբողջ գյումրեցի ընտանիք սպանվեց մարդկային կերպարը կորցրած ոճրագործի կողմից: Առաջացան բնական հարցեր՝ ինչո՞ւ, ինչպե՞ս ու որտե՞ղ: Ու դրանից հետո գյումրեցիները կազմակերպեցին խաղաղ ցույցեր: Այո՛, մենք համակարծիք ենք, որ հանցագործը պետք է պատժվի, ամենախիստ պատիժը պետք է ստանա, ու այդ ցույցերի պահանջն էլ դա էր: Եկավ մի պահ, երբ գյումրեցիների այս պահանջը վերածվեց մեկ այլ երեւույթի՝ ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումների: Ցավոք սրտի, եղան նաեւ տուժածներ՝ 28 վիրավոր: Սա արդեն հասարակական կարգի խախտում է: Ես հասկանում եմ զգացմունքերը, բայց միայն զգացմունքերին տրվել՝ սխալ եմ համարում: Բոլոր հարցերը հնարավոր է լուծել, հնարավոր է լուծել սառը դատողությամբ, հանգիստ պայմաններում: Բոլորիս կոչ եմ անում՝ լինել հանդուրժողական, համբերատար, միահամուռ ու համերաշխ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց մարզպետը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը