Մարզային

Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ: Գյումրեցիների հոսքը Սբ Նշան եկեղեցի չի դադարում: Այն բանից հետո, երբ հունվարի 13-ին երեկոյան դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները տեղափոխվեցին եկեղեցի, այն, ինչ կատարվում է եկեղեցում, աննկարագրելի է: Եկեղեցու մուտքի մոտ հերթապահում են շտապ բուժօգնության բրիգադները, իսկ Աբովյան փողոցը, որտեղ գտնվում է եկեղեցին, հսկվում ՀՀ ՃՈ կողմից:

«Բոլորս Ավետիսյան ենք: Սա մեր վիշտն ու ցավն է» խոսքերով մարդիկ շարժվում են դեպի եկեղեցի: Եկեղեցում ավելի ուշ, հունվարի 14-ին ժամը 17:00-ին կկատարվի հոգեհանգստի կարգ, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին ժամը 13:00-ին:

Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում