Երեխաների կանոնավոր քունն ուսուցման լավագույն օգնականն Է. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանոնավոր քունը երեխաներին անհրաժեշտ Է նոր նյութը լավագույնս մտապահելու համար: Եվրոպացի գիտնականները, որոնք Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակել են իրենց անցկացրած հետազոտության արդյունքները, եկել են այն եզրակացության, որ երեխաները նոր տեղեկատվությունն անհամեմատ ավելի լավ են մտապահում, եթե լավ են քնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտությանը մասնակցել են 6-ից մինչեւ 12 ամսական 216 փոքրիկներ: Գիտափորձի շրջանակներում գիտնականները զարգացնող տարբեր խաղերի օգնությամբ դիտարկել են, թե փոքրիկներն ինչպես են մտապահում նոր տեղեկատվությունը:

Պարզվել Է, որ այն փոքրիկները, ովքեր խաղերից անմիջապես հետո պառկում Էին քնելու, հիշում Էին այն իրերի գրեթե կեսը, որոնք նրանց ցույց Էին տալիս: Իսկ այն փոքրիկները, ովքեր չԷին քնում չորսժամյա խաղային շրջանի ընթացքում, ոչինչ չԷին հիշում:

Ըստ գիտնականների, արդյունքներն ապացուցում են քնից առաջ ընթերցանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ բացատրում են, թե ինչու են փոքրիկները վաղ հասակում այդքան երկար քնում:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել