Արքայազն Չառլզն իր խանութում վաճառքի Է հանել ISIS-ին համահունչ անվանմամբ ապրանքների շարքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզը սեփական խանութում վաճառքի Է հանել այն ապրանքների շարքը, որի անվանումը համահունչ Է անգլալեզու մամուլում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար օգտագործվող հապավմանը, որն ավելի վաղ կրում Էր Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ - ISIS) անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի Daily Mail թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին խանութ ունի Գլոստերշիրի կոմսությունում, որը վաճառում Է Ուելսի արքայազնի կալվածքներում արտադրվող Highgrove մակնիշի արտադրանք տան եւ այգու համար:

Վերջերս նրա տեսականին համալրվել Է “Isis” շարքի ապրանքներով: Այցելուներից ոմանք իրենց վրդովմունքն են հայտնել լրագրողներին այն բանի համար, որ ապրանքների շարքի անվանումն ինչ-որ կերպ չի համակարգվել: Daily Maily-ի կարծիքով՝ այն պայմաններում, երբ Արեւմուտքը Փարիզի եռօրյա սպանդից հետո պատրաստվում Է ահաբեկիչների նոր հնարավոր գրոհներին, նման անվանումները ժամանակավրեպ են:

Մինչդեռ, ճշտվում Է, որ թանկարժեք ապրանքների շարքը, որոնց թվում են խեցե սկահակներ, ճաշամաններ եւ ձեռքի աշխատանքի այլ ապրանքներ, անվանվել Է Օքսֆորդի շրջանում Թեմզա գետի հատվածի պատվին, որտեղ այդ գետը հայտնի Է որպես Այսիս: Հենց այդ շրջանում Է գտնվում դրանք պատրաստող Isis Ceramics ֆիրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել