ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզը սեփական խանութում վաճառքի Է հանել այն ապրանքների շարքը, որի անվանումը համահունչ Է անգլալեզու մամուլում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար օգտագործվող հապավմանը, որն ավելի վաղ կրում Էր Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ - ISIS) անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի Daily Mail թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին խանութ ունի Գլոստերշիրի կոմսությունում, որը վաճառում Է Ուելսի արքայազնի կալվածքներում արտադրվող Highgrove մակնիշի արտադրանք տան եւ այգու համար:
Վերջերս նրա տեսականին համալրվել Է “Isis” շարքի ապրանքներով: Այցելուներից ոմանք իրենց վրդովմունքն են հայտնել լրագրողներին այն բանի համար, որ ապրանքների շարքի անվանումն ինչ-որ կերպ չի համակարգվել: Daily Maily-ի կարծիքով՝ այն պայմաններում, երբ Արեւմուտքը Փարիզի եռօրյա սպանդից հետո պատրաստվում Է ահաբեկիչների նոր հնարավոր գրոհներին, նման անվանումները ժամանակավրեպ են:
Մինչդեռ, ճշտվում Է, որ թանկարժեք ապրանքների շարքը, որոնց թվում են խեցե սկահակներ, ճաշամաններ եւ ձեռքի աշխատանքի այլ ապրանքներ, անվանվել Է Օքսֆորդի շրջանում Թեմզա գետի հատվածի պատվին, որտեղ այդ գետը հայտնի Է որպես Այսիս: Հենց այդ շրջանում Է գտնվում դրանք պատրաստող Isis Ceramics ֆիրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: