Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների ցուցակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Դատավորների թեկնածությունների ցուցակի և Հայաստանի Հանրապետության Նախագահի2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 114-րդ հոդվածը և 117-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ՀՀ նախագահը որոշել է.

1. Հաստատել Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրով հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագրի 1-ին կետում նշված՝ Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով նոր քննարկման համար վերադարձնել Արդարադատության խորհուրդ՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերից, այդ թվում՝ Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքներից հետևում է, որ առկա է դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:

Հայերեն

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը