Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած հանցագործության քննության մասին

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հրամանով Գյումրիում տեղի ունեցած դեպքի հետ կապված ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Վերջինս, ինչպես նաև մյուս փոխոստիկանապետերը, համապատասխան ծառայությունների պետերը և օժանդակ ուժերը նույնպես Գյումրիում են: Այս պահին Գյումրիում ակտիվ հետախուզա- որոնողական աշխատանքներ են իրականացվում հանցագործության մեջ կասկածվողին: Դեպքի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետը:

«Խուճապի մատնվել պետք չէ: Դեպքն անշուշտ արտառոց դեպք է և շատ ցավալի, բայց կոչ եմ անում խուճապի չմատնվել, քանի որ ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Կարծում եմ՝ զգեստափոխվել է և դիմել փախուստի: Ընդհամենը կոչ եմ անում լրջության և խոհեմության և մեզ հետ համագործակցության և նրա վերաբերյալ տեղեկություններ ունելիս անմիջապես տեղեկացնել մեզ: Կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք կունենանք դրական արդյունք, քանի որ մեզ հետ համագործակցում են բոլոր մարմինները և ՌԴ համապատասխան ծառայությունները»,- նշեց պատասխանատուն:Խոսելով փախուստի դիմած զինծառայողի մոտ այլ զենք-զինամթերք լինելու փաստի մասին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այդ փաստի վերաբերյալ տեղեկություն չկա:

«Իր անմիջական ղեկավարությունը բացատրություն է տվել և պարզաբանել, որ կասկածյալի մոտ, բացի դեպքի վայրում հայտնաբերված հրազենից և հանդերձանքից, այլ բան չի եղել: Այս պահի դրությամբ չկա սպառիչ պատասխան թե այդ ընտանիքի հետ վերջինս ինչ կապ է ունեցել: Ինչ վերաբերում է առողջկան վիճակի մասին, իր ղեկավարները նշել են , որ այդպիսի խնդիր չի ունեցել:Գտնվել է նորմալ վիճակում, այդ իսկ պատճառով էլ իրենվստահված է եղել հերթափոխային ծառայություն և մարտական զենք: Նշեմ, որ նա ուսումնական հավաքների է մասնակցել այլ բնակավայրում, որից հետո, արդեն դեկտեմբերին տեղափոխվել է ծառայության Գյումրի քաղաք: Ծառայության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս աչքի չի ընկել լուրջ խնդիրներով»: Այն հնարավոր ենթադրության վերաբերյալ, որ կասկածյալն արդեն Գյումրիում չէ՝ փոխոստիկանապետը նշեց, որ այս պահին ոչինչ չի բացառվում: «Այս պահի դրությամբ` նրա գտնվելու մասին ռեալ տեղեկություն չկա: Կարծում եմ, վերջինիս նպատակը շատ արագ փախուստի դիմելն է և շատ արագ հանրապետությունից դուրս գալն է: Ըստ նախնական տեղեկությունների իր մոտ գումար չի եղել: Ճշտվում է թե դեպքի վայրում ինչ գործողություններ է կատարել հափշտակել է գումար թե չէ: Ճշտվում են նաև իր եղբոր անազատության մեջ գտնվելու և իր՝ մինչ ծառայության անցնելը վարքագծի հետ կապված խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Շիրակի մարզ մտնող ճանապարհները բոլոր օրինապահ քաղաքացիների համար այս պահին բաց են, բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային ծառայության՝ համապատասխան միջոցառման շրջանակներում:Հիմա մեր գերխնդիրն իրեն գտնելն ու դեպքի բոլոր մանրամասները պարզելը և մեր հանրությանը ներկայացնելն է: Իրականացվում է ուժեղացված հսկողություն: Լուրջ համագործակցում ենք ՌԴ իրավապահ մարմինների հետ, բայց դեպքը քննվում է ՀՀ քննչական վարույթում, քանի որ դեպքը կատարվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, եթե դեպքը լիներ զինվորական մասի ներսում, բնականաբար, մենք իրենց կաջակցեինք, բայց այս պահին իրենք են մեզ աջակցում: Դեպքը վարում է ՀՀ հատուկ կարևորագույն գործերի քննության վարչությունը, օպերատիվ հետախուզական և որոնողական աշխատանքերն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը՝ իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցելով, այդ թվում նաև ՌԴ համապատասխան վարչությունը»,- նշեց փոխոստիկանապետը կրկին կոչ անելով բնակչությանը լինել զգոն և խուճապի չմատնվել:

Ավելացնենք, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ AK 74 մակնիշի, սվին-դանակ և 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և 1 փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ: Դեպքի վայրում դեռ շարունակվում է փորձաքրիագիտական զննություն:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում